Խոյ

Խոյերն այն մարդկանցից են, ում բախտը կարող է բերել տառացիորեն ամեն ինչում, ինչով էլ որ նրանք հետաքրքրվեն։ Ամենից հաճախ Խոյերը հաջողում են բիզնեսում և կառավարչական գործունեության մեջ։ Այս անձնավորություններին հեշտորեն է հաջողվում լուծել այն խնդիրները, որոնք չի հաջողվում լուծել շատերին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը հաճախ բերում է նաև ներդրումների ժամանակ։ Այս մարդիկ կարող են ցանկացած մարդու համոզել գումար ներդնել իրենց բիզնեսի մեջ կամ ներդրումներ կատարել հետագա շահույթի սպասումով։ Չի կարելի կասկածել, որ այդ գումարներն անպայման շահույթ կբերեն։ Դա հենց նրանց հաջողության ոլորտն է։

Ցուլ

Ցուլերը շատ են սիրում նյութական բարեկեցությունը, դրա համար էլ նրան հատկապես հաճելի է գիտակցել այն փաստը, որ այս մարդկանց բախտը բերում է փողի հարցում։ Իսկապես, նույնիսկ այն ժամանակ, երբ Ցուլը ծուլանում կամ բոլորովին չի աշխատում, կյանքը գտնում է ճանապարհներ նրան գումար տալու համար, իսկ դա նշանակում է, որ այս մարդը երբեք քաղցած չի մնա։ Իսկ եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն աշխատում է, ապա նրա ընտանիքը ոչ մի բանի կարիք չի ունենա։ Բացի դրանից՝ այս մարդկանց բախտը նաև սիրո հարցում է բերում։ Ցուլերն ինտուիտիվ կերպով որպես զուգընկեր ընտրում են այնպիսի մարդկանց, ում հետ նրան հաջողվում է ողջ կյանքում հաշտ ապրել։ Վիճակագրությունն էլ է փաստում, որ այս նշանի տակ ծնված անձինք շատ հաճախ երջանիկ են ամուսնության մեջ։

Երկվորյակներ

Երկվորյակները չափազանց շփվող անձնավորություններ են, և դրա համար էլ չարժե զարմանալ, որ այս մարդկանց բախտը բերում է առևտրի մեջ։ Երկվորյակները կարող են վաճառել ինչ ասես ու ում ասես, ընդ որում՝ ցանկացած քանակով ու ամենաշահավետ գնով։ Միևնույն ժամանակ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն օժտված են անգերազանցելի հոտառությամբ, որը նրանց հուշում է, թե ինչ կարելի է գնել, որ հետո շահավետ կերպով վաճառես։ Բացի դրանից՝ Երկվորյակների բախտը հաճախ բերում է արժեքավոր ինֆորմացիայի հարցում։ Լինելով շատ շփվող՝ այս մարդիկ հեշտությամբ են իմանում տեղեկություններ, որոնք հետո իրենց շատ են օգնում կյանքում։ Եղել են դեպքեր, երբ ժամանակին ձեռք բերված ինֆորմացիան փրկել է Երկվորյակների կյանքը։

Խեցգետին

Խեցգետինների բախտը բերում է լավ մարդկանց հարցում։ Մասամբ դա բացատրվում է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բարի բնավորությամբ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են իրավիճակներ, երբ նրան կողմնակի օգնություն է անհրաժեշտ լինում, իսկ Խեցգետիններն այդ դեպքերում միշտ ստանում են այլ մարդկանց աջակցությունը։ Բացի դրանից՝ որպես կյանքի ընկեր այս մարդիկ լավ զուգընկերներ են ընտրում իրենց համար, ովքեր չեն դավաճանում ու Խեցգետիններին սիրում են խելացնորության աստիճանի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը բերում է նաև կուտակելու հարցում։ Մինչ ուրիշները փող են ծախսում ամեն հիմարության վրա, Խեցգետինները հերթական ներդրումն են անում բանկում։ Եվ թե ինչպես է նրանց հաջողվում գումար չվատնել, ոչ ոքի հայտնի չէ։

Առյուծ

Այս անձնավորությունները հաջողակ են հանգամանքների հարցում։ Նորին մեծություն երջանիկ դիպվածը հաստատ ընկերություն է անում Առյուծի հետ, այլապես ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ նշանակալից իրադարձությունների բացարձակ մեծամասնությունն այդ մարդկանց մոտ տեղի է ունենում երջանիկ պատահականության արդյունքում։ Պարզապես հանգամանքները դասավորվում են այնպես, որ Առյուծն անսպասելիորեն ճիշտ պահին հայտնվում է ճիշտ տեղում, ինչի արդյունքում նրան հրավիրում են բարձր վարձատրվող աշխատանքի, տալիս են արժեքավոր տեղեկություններ կամ առաջարկում են ջրի գնով ձեռք բերել թանկարժեք իրեր։ Առյուծները ոչինչ չեն անում դրա համար, հաջողությունն ինքն է գալիս նրանց մոտ, և այլ կերպ, քան բախտը բերել, դա պարզապես չես բացատրի։ Ի դեպ, անկանխատեսելի հանգամանքները շատ հաճախ Առյուծներին փրկում են գլոբալ կորուստներից, իսկ երբեմն էլ օգնում են նրանց պահպանել կյանքը։

Կույս

Անկեղծ ասած՝ Կույսերի բախտն ավելի քիչ է բերում, քան կենդանակերպի այլ նշանի ներկայացուցիչներինը, դրա համար այդ մարդիկ ստիպված են ամեն ինչի հասնել տքնաջան աշխատանքով։ Սակայն երբեմն նաև այս անձնավորություններին է ժպտում ճակատագիրը։ Օրինակ՝ Կույսերը կարող են գնել ինքնաթիռի վերջին 2 տոմսերը, օգտակար ծանոթություն հաստատել կամ նույնիսկ գանձ գտնել։ Ճիշտ է, նույնիսկ այդ դեպքում Կույսերը չեն հավատա, որ դա տեղի է ունեցել երջանիկ պատահականության արդյունքում։ Նրանք բոլորին կպատմեն, որ իր բախտը ոչ թե պարզապես բերել է, այլ դա իր տքնաջան աշխատանքի ու անհավանական համառության պտուղն է։ Ինչը բնորոշ է Կույսերին, որքան նրանք համառ են իրենց ձգտման մեջ, այնքան հաճախ են նրանց հետ տեղի ունենում հաճելի պատահականություններ, իսկ դա նշանակում է, որ այս մարդկանց խոսքերի մեջ ճշմարտության հատիկ կա։

Կշեռք

Յուրաքանչյուրը գիտի այն մասին, որ ընտրություն կատարելիս Կշեռքներն անընդհատ տատանվում են, բայց քչերն են մտածել, թե որքան հաջողակ ընտրություն է կատարում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը, երբ նա ստիպված է կայացնել բարդ որոշում։ Պարզվում է, որ դեպքերի 90 տոկոսում Կշեռքները ճիշտ որոշում են կայացնում, որը նրանց կյանք ներդաշնակություն ու նյութական բարեկեցություն է բերում։ Հնարավոր է՝ դրա վրա ազդում են Կշեռքների բավարար կենսափորձն ու գործնական խելքը, բայց բացառված չէ, որ Կշեռքների ամենօրյա ընտրության իրավացիությունը թաքնված է ամենաիսկական հաջողության մեջ։ Բացի դրանից, երբ Կշեռքների կյանքում անարդարություն է պատահում, ոչ շատ ժամանակ անց կյանքն այս մարդկանց լիուլի փոխհատուցում է։ Եվ սրանում էլ քիչ չէ Նորին գերազանցություն հաջողության վաստակը։

Կարիճ

Կարիճները մարդկանց համար իսկական մագնիսներ են։ Բայց նրանց բախտը հատկապես բերում է հակառակ սեռի հետ շփումներում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բաժին են հասնում լավ զուգընկերներ, ովքեր անչափ սիրում են իրենց՝ Կարիճներին, ու պատրաստ են նրանց համար բացարձակապես ամեն ինչի։ Ավելին՝ հակառակ սեռը միշտ օգնության է հասնում նրանց ցանկացած հարցում մեծագույն ցանկությամբ, քանի որ ուժեղ ձգողականություն է զգում նրա նկատմամբ։ Հնարավոր է՝ դա նույնիսկ հաջողակ լինելու նշան չէ, այլ ամենաիսկական կախարդանք։

Աղեղնավոր

Կյանքը սիրում է Աղեղնավորներին, դրա համար էլ տիեզերքը հաճախ է այս մարդկանց նվերներ մատուցում անսպասելի անակնկալների կամ երջանիկ պատահականությունների տեսքով։ Չի կարելի հստակ որոշել այն ոլորտը, ուր Աղեղնավորի բախտը կբերի, քանի որ հաջողությունը հավասարապես նրան ժպտում է բոլոր ոլորտներում, այդ պատճառով էլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է ակտիվ լինեն ամենուր, ուր այդպիսի հնարավորություն կա։ Ճիշտ է, կա մի առանձնահատկություն, որ պետք է իմանան բոլոր Աղեղնավորները։ Եթե նրանց այցելել է անգամ ոչ մեծ հաջողություն, սպասեք, որ յուրաքանչյուր օրն ավելի ու ավելի շատ նոր ու զարմանալի նվերներ կտա։ Հաջողությունը սովորաբար ձնահոսքի պես ընկնում է այս մարդկանց գլխին, և այդ պահը ոչ մի կերպ չի կարելի բաց թողնել։

Այծեղջյուր

Այծեղջյուրների հաջողակ լինելն արտահայտվում է գտածոների մեջ։ Նախ և առաջ՝ դրանք դասական գանձերն են։ Եթե ուշադրություն դարձնես, հենց Այծեղջյուրներն են ամենից հաճախ թանկարժեք իրեր գտնում, պեղում փակ գանձարաններ կամ գտնում թաքցրած իրերը։ Բացի դրանից՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը բերում է ճակատամարտերի ժամանակ։ Նրանք շատ հաշվենկատ են և ցանկացած մարտի մոտենում են հիմնավորապես պատրաստված ու առավելագույնս միտված դեպի հաջողությունը։ Իսկ հաջողությունը սոսկ օգնում է նրանց միշտ առաջինը լինելու հարցում։

Ջրհոս

Ջրհոսները զարմանալի մարդիկ են, որոնց բախտը բերում է, երբ նրանք ինչ-որ նոր բան են սկսում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կյանքի հանդեպ հսկայական պլաններ ունեն, և եթե նրանք թեկուզ մեկ քայլ են կատարում դրանք իրականացնելու ուղղությամբ, հաջողությունն օգնում է գործն ավարտին հասցնել ու իրականացնել սեփական երազանքը։ Ջրհոսները համառորեն առաջ են ընթանում, անգամ երբ ողջ աշխարհն ասում է, որ մտածածն անհնարին է։ Եվ զարմանալի կերպով նրանց գաղափարները կյանքի են կոչվում։ Բացի ամեն ինչից՝ Ջրհոսների բախտը շատ է բերում նոր գիտելիքներ ստանալու հարցում։ Նրանք հետաքրքրասեր մարդիկ են, ովքեր անընդհատ կյանքից դասեր են քաղում՝ դրանք վերածելով կենսափորձի։

Ձկներ

Ձկներն էլ են բավականին հաջողակ։ Զարմանալի պատահականությամբ այս անձնավորությունների շուրջը միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր աջակցում և օգնում են Ձկներին, փրկում նրանց ու տալիս արժեքավոր խորհուրդներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այդ ծանոթություններն օգտագործում են այն բանի համար, որ իրենց կյանքը մաքսիմալ հարմարավետ դարձնեն։ Առհասարակ, Ձկների բախտը շատ է բերում կյանքի տարբեր ոլորտներում։ Բայց մի կարևոր առանձնահատկություն կա։ Եթե Ջրի տարերքի այս ներկայացուցիչների բախտը բերում է մի գործում, ապա մյուսում կատարյալ ձախողում է լինում։ Օրինակ՝ Ձկների բախտը կարող է բերել սիրո հարցում, բայց ֆինանսերի հարցում խնդիրներ կնկատվեն։ Կամ հաջողությունը կարող է Ձկներին փրկել աղետից ու դժբախտությունից, բայց գործերում հաջողություն չի շնորհի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել