Tert.am-ը գրում է.

Որպես Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն` մենք հարակից օրակարգերի կարիք չենք զգում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են միանալ օրերս ձևավորված «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին»:

«Որևէ այլ օրակարգ, ալյանսի միանալու հարց այս պահին մեր խմբակցությունում ու կուսակցությունում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների ալյանսին, ապա դա բացառապես իրենց գործունեության դաշտն է: Կրկնում եմ` մենք ունենք մեր օրակարգը, շարժվում ենք այդ օրակարգով, ու այդ օրակարգում այդ ալյանսին միանալու հարց դեռևս չկա»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել