Քայլառաստների քարոզչության մարտավարության մեջ մի հատ վառ արտահայտված հնարք կա․ նրանք բոլորին համահարթեցնում են: Անկախ նրանից` ով ինչ վաստակ ունի, ով ինչ արժանիք ունի, նրանք ամեն ինչ անում են, որ բոլորին համահարթեցնեն: Տրամաբանությունն ակնհայտ է, քանի որ իրենք առանձնապես ոչ վաստակ, ոչ էլ արժանիք ունեն, համահարթեցումն իրենց խիստ անհրաժեշտ է մի փոքր էլ մակերեսին մնալու համար:

Իրենք պնդելու են, որ շարքային զինվորը նույն վաստակն ունի, ինչ գեներալը, որ հավաքարարը նույն ներդրումն ունի տնտեսության մեջ, ինչ բանկիրը, որ մուծված հարկերը, ստացած կրթությունը, աշխատանքային ստաժը և մնացած այլ ցուցանիշները էական չեն: Պիտի քանդեն բոլոր սոցիալական բուրգերը, որ փլատակների ֆոնին իրենք վերջապես երևան: Պսևդո-հումանիզմի տակ նրանք պիտի սղցնեն իրենց սեփական տոտալ ու համապարփակ անպիտանությունը:

Էս ամեն ինչը լավ նկարագրված է Նիցշեի «Բարոյականության ծագումնաբանության» մեջ, թե ինչ է լինում, երբ տեղի է ունենում անբարոյականների ապստամբություն: Խնդիրն այն է, որ բնության օրենքներն ամեն դեպքում շրջանցել չի լինի, եթե դու ապիկար ես, կարող ես քանդել, փշրել, բայց էդ փլատակներից էլի են առաջանալու առաջնորդներ, ապագա գեներալներ, ապագա էլիտա, ու մեկ ա, էդ էլիտան ա քեզ քո տեղը ցույց տալու: Ցավոք, փլատակների առկայությունն այսուհետ անխուսափելի է:

Քանի՞ օր էին տալիս անբարոյականներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել