Հայտնի դերասանուհի Շարլիզ Թերոնը հյուրընկալվել է Ջեյմս Քորդենի «The Late Late Show» հաղորդմանը և անկեղծորեն պատմել հոգեկան խնդիրների մասին։

43-ամյա դերասանուհին խոստովանել է, որ տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ։ Այն բնութագրվում է ինչ-որ բանի հանդեպ կպչունությամբ և մարդուն ստիպում է մշտապես կատարել նույն գործողությունը, որպեսզի ազատվի տագնապային վիճակից։

Հոլիվուդյան աստղն իր հիվանդության պատճառով չի կարողանում անգամ հանգիստ քնել։ Նրան անհանգստացնում է անգամ այն փաստը, թե որքան ճիշտ են դասավորված պահարանի իրերը։ «Ես կարող եմ անգամ գիշերն արթնանալ, որպեսզի ստուգեմ` արդյոք իրերն իրենց տեղերում են, և կրկին դրանք դասավորեմ»,- ասել է դերասանուհին։ Թերոնի կարծիքով հենց այս խնդրի պատճառով չի դասավորվում նրա անձնական կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել