Tert.am-ը գրում է.
Լիտվայում ավարտվել է քվեարկությունը երկրի անկախության ընթացքում կիրակի անցկացված 7-րդ նախագահական ընտրություններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, տեղի ժամանակով 20:00-ին (երևանյան 21:00) փակվել են մոտ 2000 ընտրատեղամասեր:
Նախագահի ընտրությունից բացի, լիտվացիները երկու հանրաքվեի են մասնակցել` երկքաղաքացիության սահմանման և խորհրդարանում պատգամավորական կորպուսը 15 տոկոսով կրճատելու վերաբերյալ:
Նշվում է, որ հերթերի պատճառով, որոնք որոշ ընտրատեղամասերում առաջացել են քվեարկության ավարտին ընդառաջ, ԿԸՀ-ն որոշել է երկարաձգել դրանց աշխատանքային ժամանակը: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ մասնակցության հայտը ընտրություններում կազմել է 56.46 տոկոս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/05/12/litva/2997209
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել