Զարթուցիչն անջատելուց անմիջապես հետո բացում եք սոցիալական ցանցերն ու նորություննե՞րը: Նման կերպ են վարվում սմարթֆոնների սեփականատերերի կեսից ավելին: The Challenger պարբերականը պատմել է, թե իրականում արդյո՞ք վնասակար է առավոտը լուրերի ժապավենը թերթելով սկսելը:

Ինտերնետը և սոցիալական ցանցերn ուղեկցում են մեզ ամբողջ օրվա ընթացքում՝ սկսած վաղ առավոտից: Սմարթֆոնների սեփականատերերի 61%-ը սկսում է սարքից օգտվել արթնանալուց հինգ րոպե անց, 88%-ը՝ արթնանալուց կես ժամ անց:

Մենք ստուգում ենք սոցցանցերը, կարդում լուրերը, բացում փոստը զարթուցիչն անջատելուց անմիջապես հետո: Մի կողմից դա ազդանշան է ուղեղի համար, որ արդեն առավոտ է, ժամանակն է արթնանալու և անցնելու աշխատանքի: Մյուս կողմից դա տեղեկատվության կտրուկ հոսք է: Դուք հավանաբար նկատել եք, որ ցանցում տասնհինգ րոպե «թափառելուց» հետո ձեզ «կոտրված եք զգում», չնայած որ նոր եք արթնացել: Դա լիովին բացատրելի է:

«Քնից հետո արագ անցումը լուրերի և սոցցանցերի մանրազնին ուսումնասիրությանը օրգանիզմում սթրես է առաջացնում: Բացի այդ՝ մեծ քանակությամբ տեղեկատվությունը, որն ուղեղը մշակում է մինչ ձեր քնից լիովին արթնանալը, կարող է նվազեցնել օրվա ընթացքում առաջնահերթությունները դասավորելու ձեր ունակությունը», – ասում է հոգեբույժ և բժշկագիտության դոկտոր Նիկոլ Բենդերս-Հադին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել