Մի քանի օրից կկայանա «Գահերի խաղի» եզրափակիչ դրվագի պրեմիերան: Լինա Հիդին, որը խաղացել է Սերսեյա Լանիսթերի դերը, պատմել է նկարահանումներից իր տպավորությունների և հետագա անելիքների մասին:

2010-ի սկզբին «Գահերի խաղի» քասթինգը շրջադարձային էր Լինա Հիդիի կյանքում:

Իսկ ուժերը փորձել նրան համոզել էր ընկերը՝ Փիթեր Դինքլեյջը (Թրիոն): Զարմանալի է, բայց փորձնական սերիայի նկարահանումից հետո Լինան ցանկացել է հրաժարվել աշխատանքից:

«Ես կարծում էի, որ ոչ ոք երբեք չի դիտի այն: Ընդհանուր առմամբ, բոլորն էլ նույն տրամադրվածությունն ունեին. ի՞նչ է այստեղ կատարվում»,- հիշել է դերասանուհին:

Լինայի խոսքերով` Սերսեայի մասին նրան պատմել են պրոդյուսերները և ընդհանուր առմամբ նշել այն, թե ինչ են ցանկանում տեսնել սերիալում: Ամենից շատ նրան վախեցրել է «ամոթի ճանապարհի» տեսարանը, երբ սյուժեի համաձայն նա պետք է լիովին մերկ անցներ ամբողջ քաղաքով:

Հիդին կրկնօրինակող է խնդրել, քանի որ հակառակ դեպքում նա չէր կարողանա խաղալ այն զգացմունքները, որոնք պահանջվում էին:

«Երբ նկարահանումներն ավարտվեցին, մեր պրոդյուսերները և սցենարիստները հուզիչ խոսքեր ասացին: Ես հազիվ զսպեցի հուզմունքս: Բայց երբ հեռացա և նստեցի մեքենան, երեխայի նման արտասվեցի: Ես դատարկության և հուսահատության սարսափելի զգացողություն ունեի»,- խոստովանել է 45-ամյա դերասանուհին:

«Գահերի խաղի» աստղը ասել է, որ չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով. նա աշխատելու է սցենարի վրա և իրեն փորձելու է ռեժիսուրայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել