Հայտնի դերասանուհին բացահայտել է գաղտնիքը, թե ինչպես է քաշի կորստի գերազանց արդյունքների հասել:

40-ամյա Քեյթ Հադսոնը հղիության ընթացքում ավելի քան 10 կիլոգրամ հավելյալ քաշ է ձեռք բերել, սակայն դստեր ծնվելուց հետո, դերասանուհին կարողացել է արագորեն ազատվել դրանից և կազմվածքն իդեալական պարամետրերի բերել:

Հադսոնը չափազանց հպարտ է ձեռք բերված արդյունքներից, քանի որ նրան ոչ միայն հաջողվել է ազատվել 15 կիլոգրամ ավելցուկային քաշից, այլև «վերակառուցել իր կազմվածքը»:

Նա խոստովանել է, որ ավելորդ քաշից ազատվելու իր հաջողությունը պայմանավորված է խելամիտ ֆիզիկական ծանրաբեռնվածության և սննդակարգի համադրությամբ:

Դերասանուհին նշել է, որ իրեն չի տանջել սոված մնալով և մարզասրահում չի մնացել մինչև ուժասպառ լինելը: Նրա խոսքերով, հիմնական գործիքը, որի շնորհիվ նա կարողացել է վերադառնալ նախկին կազմվածքին, յոգան էր:

Ինչ վերաբերում է սննդակարգինին, ապա Հադսոնը հետևել է դեռևս 60-ականերին մշակված Weight Watchers համակարգին: Այս մեթոդի համաձայն, բոլոր մթերքները, կախված դրանց սննդային արժեքից, գնահատվում են որոշակի բալերով: Այս համակարգը կիրառողները սնվելու ընթացքում պետք է հետևեն «կերած» բալերի քանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել