Արքայազն Հարիի «վտարված» ընկեր Թոմ Ինսկիպը կարող է դառնալ նրա որդու՝ Արչիի կնքահայրը: Այս մասին գրում է The Sun-ը:

Ինչպես նշվում է, Ինսկիպը պատրաստվում է մոտակա օրերս տեսակցել երեխային:

Պարբերականը, հղում անելով աղբյուրներին, պարզաբանում է, որ արքայազն Հարին զանգահարել է իր ընկերոջը փոքրիկի ծննդից անմիջապես հետո:

Կնքահոր դերի հավանական թեկնածուների թվում են թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, Մեգան Մարքլի ոճաբան Ջեսիկա Մալրունին, նրա լավագույն ընկերուհի Բենիտա Լիթը և ուրիշներ:

Արքայազն Հարին և Թոմ Ինսկիպը իբր վիճել են այն պատճառով, որ վերջինս հարցրել է՝ համապատասխանո՞ւմ է արդյոք նրան Մեգան Մարքլը, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել