Հիշեք մի քանի կարևոր բաներ ու հնարավորության դեպքում դրանք ուղղեք արդեն հիմա։

Ձեզ ոչ ոք հավերժ չի սպասելու։ Ոչ ոք։ Մինչ դուք ինչ-որ տեղ զբոսնում եք կամ մսխում ձեր կյանքը՝ այն հույսով, որ ինչ-որ մեկը ձեզ կսպասի, հիշեք, որ չի սպասելու։ Կգաք մարդու մոտ, իսկ նա վաղուց արդեն ձեզ չի հիշում։ Դուք նրան բացարձակապես օտար եք։ Ուղղեք դա հենց հիմա։

Ցանկացած մարդ ունի եռման կետ։ Որքան էլ որ ձեզ սիրեն, անգամ խելագարվեն ձեզ համար, դա վաղ թե ուշ կավարտվի։ Չե՞ք գնահատում։ Ծաղրո՞ւմ եք։ Իսկ միգուցե ձեզ համար ծիծաղելի է։ Շուտով արդեն ծիծաղելի չի լինի։ Շտկեք իրավիճակը։

Ես ատում եմ լռությունը։ Չէ՞ որ միշտ էլ ասելու բան կա։ Երբեք չեմ հավատա, որ ոչինչ չկա ասելու։ Մարդիկ լռում են ու կորցնում միմյանց։ Պետք չէ լռել, պետք է խոսել։ Զանգահարեք, գրեք, ի վերջո, ինչ-որ բան խոստովանեք։ Վախենալու բացարձակապես ոչինչ չկա։

Որքան որ դուք մեծանաք, այնքան ձեզնից քիչ կլսեն «ընդմիշտ» բառը։ Ավելին, շատ դժվար կսիրահարվեք, իսկ ինչ-որ մեկի արտաքինով կամ գեղեցկությամբ հմայվելը գրեթե անհնարին կլինի։

Նախքան ինչ-որ բան ասելը դուք նախ երկար կլռեք՝ մտածելով արտաբերված յուրաքանչյուր բառի շուրջ, իսկ հետո, հնարավոր է, այդպես էլ ոչինչ չեք ասի… Եվ իզուր։

Դուք մարդկանց կգնահատեք բոլորովին ուրիշ չափանիշերով ու որակներով։ Անվստահությունը կդառնա ձեր մտերիմ ընկերը։ Եվ եթե դուք սիրեք ինչ-որ մեկի, դա շատ երկար ժամանակով կլինի, իսկ միգուցե՝ ողջ կյանքի համար։

Կարծում եք՝  դա հասունությո՞ւնն է, կամ վաղաժամ ծերությո՞ւնը։ Ոչ մի նման բան. դա սովորական կենսափորձն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել