Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 12ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 DQ 864 համարանիշի, Toyota Camry մակնիշի 35 ՏС 365 համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 527 համարանիշի, Mitcubishi Montero մակնիշի 98 MA 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Տիգրան Միրզոյանը:

Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրի զննություն էին կատարում, նույն վայրում բախվեցին Mitcubishi մակնիշի 85 ZZ 222 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 PТ 728 համարանիշի ավտոմեքենաները:

Բարեբախտաբար, նշված վթարների հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Երթևեկությունը մասամբ դանդաղ է ընթանում, մինչև ճանապարհային ոստիկանները կավարտեն վթարի վայրի զննությունը, որպեսզի ավտոմեքենաները տեղափոխվեն անվտանգ երթևեկելի գոտի: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/12/1124609/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել