Մայիսի 13-ից 14-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մայիսի 14-ին ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել