Ինսայդեր @Onleaks-ը, որն արդեն բացահայտել էր iPhone XI և XI Max սմարթֆոնների դիզայնները, այս անգամ անդրադարձել է 2019-ի ամենաէժան սմարթֆոններից մեկին:

iPhone XR 2019-ը նման է ավելի թանկ մոդելներին, հատկապես՝ XI-ին և  XI Max-ին: Սակայն նոր սմարթֆոնում կա միայն 2 տեսախցիկ: Դիմացից տեսախցիկը նման է նախորդ տարի ներկայացված XR-ին:

Առաջին լուսանկարները հայտնվել են pricebaba հարթակում:

Ամենայն հավանականությամբ, iPhone XR-ում կլինի այնպիսի տեսախցիկ, ինչպիսին iPhone XI-ում՝ միայն առանց երրորդ մոդուլի: Նախորդ տարի ներկայացված iPhone XR-ը ուներ միայն մեկ տեսախցիկ:

Դիսփլեյը կրկին 6,1 դյույմ է: Կա տեղեկություն, որ դիսփլեյը կունենա IPS-մատրիցա՝ OLED-ի վրա:  Նախորդ տարվա XR-ի նման կլինեն նաև սմարթֆոնի ընդհանուր չափսերը, սակայն նոր սմարթֆոնում զգալիորեն մեծ են տեսախցիկները:

Նոր iPhone XR-ը կունենա նոր Apple A13 Bionic պրոցեսոր, բայց օպերատիվ հիշողությունը կլինի ավելի փոքր՝ խնայելու համար:

Նոր սմարթֆոնի մասին ավելի շատ տեղեկություններ հասանելի չեն, պետք է սպասել  Apple-ի ներկայացմանը: Ընկերությունը նոր արտադրանքը, սովորաբար, ներկայացնում է սեպտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել