Tert.am-ը գրում է.

Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը: Նամակում նրանք նշում են, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման:

Նշվում է նաև, ոև Ոստիկանությանը քրեական գործ է հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ: «Կարծում ենք՝ գիտակցում եք, որ դատարանի նման որոշումը Կառավարության անորոշ դիրքորոշման հետևանք է»,-դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նամակում նշել են Ջերմուկի բնակիչները:

Նամակն ամբողջական տարբերակով ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Վարչապետ, հարգելի Կառավարության անդամներ, հարգելի Ազգային ժողովի պատգամավորներ,  Ջերմուկ համայնքը որպես հանքաջրաբուժական առողջարան ձևավորվել է տասնամյակների ընթացքում և որպես առողջարանային հանգստի գոտի ունի համաշխարհային ճանաչում: «Կուրորտաբանության և ֆիզիկակական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» մասնագետների կողմից տարիներ շարունակ ուսումնասիրվել և մշակվել են «Ջերմուկ» հանքային ջրով մի շարք հիվանդությունների բուժման մեթոդներ, որոնք համաշխարհային համբավ են բերել Ջերմուկ առողջարանային քաղաքին:

Ջերմուկ համայնքի տնտեսական համակարգը ձևավորվել է հանքաջրաբուժական, հանքային ջրի շշալցման և զբոսաշրջային ծառայությունների մատուցման առանցքի շուրջ, և ցանկացած նոր մոդելի, նոր համակարգի արհեստական ներմուծում, որը կհանգեցնի ավանդական կենսակերպի փոփոխության, կխաթարի զարգացման մեր տեսլականը, ունենալու է կոշտ հակազդեցություն: Մետաղական հանքարդյունաբերությունը տեղաբնակներիս համար այլընտրանք չէ, նոր աշխատատեղերի և ավելի բարեկեցիկ ապագայի հույս չէ, քանի որ մենք արդեն իսկ ունենք կայուն և հաջողակ տնտեսական համակարգ: Այս ամենի վկայությունն է այն, որ հանքավայրի աշխատանքները դադարեցրած երիտասարդության մեծ մասն աշխատում էր հանքավայրի շինարարական ծրագրում և ստանում էր անհամեմատ բարձր աշխատավարձ, քան սպասարկման ոլորտում աշխատելիս: Այս ամենով հանդերձ երիտասարդությունը հանձն առնելով պաշտպանել Ամուլսարը, հրաժարվեց բարձր աշխատավարձով աշխատանքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել