կանադ34-ամյա Աբրահամ Ռեյսը ընտանեկան մասունքը որը տարիներ առաջ ժառանգել է հորաքրոջից, պահում է բանկային պահատուփում:

Մարգարիտը կշռում է 27.65 կգ և 4 անգամ ծանր է հանրահայտ Լաո ցզի (Ալլահի մարգարիտ) մարգարիտից, որը մինչև հիմա համարվում էր աշխարհում խոշորագույնը:

Կրեմագույն մարգարիտը վիթխարի ատամ է հիշեցնում: Նշվում է, որ մասունքի մեծությունը նորածնի չափի է:

Ինքը՝ Ռեյսը, մինչև հիմա չգիտի, թե իր ընտանեկան մասունքը որքան կարող է արժենալ:

Նշվում է, որ մի քանի փորձագետների կարծիքով՝ մարգարիտի արժեքը տատանվում է 60-ից 90 մլն դոլարի սահմանում:

Մարգարիտի տերը հայտարարում է, որ այն իր համար անգին է, և գանձը ցուցադրելու համար համապատասխան վայր է փնտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել