Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կրկին ծնողների հետ հայտնվել է Լոս Անջելեսի դատարանում`քննարկելու խնամակալության հարցը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ հանդիպումը փակ էր, ներկա էին միայն կատարածուն, նրա ծնողները և իրենց փաստաբանները: Սփիրսի ծնողները խնամակալություն ստացան, ինչը թույլ կտա նրանց վերահսկել դստեր գործերը: Դատարանը երգչուհուն պարտավորեցրեց մասնակցել ամուսնալուծության գործընթացում երեխաների համար սովորաբար կատարվող ընթացակարգին`պարզելու, թե ամուսնալուծությունից հետո կյանքի ինչպիսի պայմանները լավագույնս կհամապատախանեն երեխայի շահերին:

Ավելի վաղ փոփ աստղ Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը՝ Ջեյմի Լին Սփիրսը հայտարարել էր, որ հոգեբուժական հիվանդանոցում գտնվող երգչուհին պատշաճ բուժում չի ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել