Մեր երկրում արդեն հնարավոր է դեպք, որ Ոստիկանությունը, մասնավորապես՝ տարածքային բաժիններից մեկի պետն իրեն թույլ տա գրավոր պարզաբանումներ պահանջել դատավորից իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ, դեռ մի հատ էլ զարմանա, որ նրան քաղաքավարի ցույց են տալիս իր տեղը։ [Իր տեղը՝ զսպումների ու հակակշիռների համակարգում]

Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «1. Արդարադատություն [...] իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։»

Այսպես եթե շարունակվի, դատավորի կարգավիճակն ավելի փոքր արժեք կունենա, քան Ֆեյսբուքում հայհոյանքներ գրող ու լայքեր հավաքող ինչ-որ նիուդաչնիկի «կարգավիճակը»։

Կոռոզիան տևական պրոցես է, բայց ինչ-որ պահի դրա հետևանքները հատում են անդառնալիության շեմը։ Վե՛րջ տվեք իրավական մշակույթը խաթարող ազդակներին, պարոնայք երդվյալ ատենակալներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել