«Վրիժառուները. ֆինալ»-ը դարձել է ամենավաճառված օտարերկրյա ֆիլմը Չինաստանում: Դրանից ստացված գումարը հասել է 4.16 միլիարդ յուանի (612 միլիոն դոլար), հայտնում է SCMP-ն՝ վկայակոչելով Չինաստանի խոշոր տոմսավաճառ Maoyan Entertainment-ի տրամադրած տվյալները: Ֆիլմը մեծ էկրաններին է հայտնվել ապրիլի 24-ին, իսկ մայիսի 10-ին արդեն հավաքվել է ավելի քան 4 մլրդ յուան (590 մլն դոլար): Չինական կինովարձույթում ներկայացված ֆիլմերի թվում «Վրիժառուները. ֆինալ»-ը զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջին տեղում է «Գայլերի պատերազմը 2» չինական ֆիլմը (838 մլն դոլար), 2-րդ տեղում` չինական գիտաֆանտաստիկ «Թափառող երկիրը» ֆիլմն է (688 մլն դոլար): «Վրիժառուները. ֆինալ» ֆիլմը Չինաստանում ավելի քան 30 ռեկորդ է գերազանցել: Նա կարճ ժամանակում գերազանցեց 1 միլիարդ, 2 միլիարդ և 3 միլիարդ յուանի գումարները։

Բացի այդ, գերհերոսների մասին ֆիլմը ստացել է աշխարհի ամենաբարձր վարկանիշը, առաջ անցնելով «Տիտանիկ» (2.3 միլիարդ դոլար) և «Ավատար» (2.78 միլիարդ դոլար) ֆիլմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել