Խորտակված «Գեներալ Կոցեբու» նավի վրա հայտնաբերվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 10 ծովանկար։ Այս մասին հաղորդում է «Говорит Москва»-ն՝ հղում կատարելով «Նեպտուն» արշավախմբի ղեկավար Ռոման Դունայևին։

«Գեներալ Կոցեբու» նավն առաջիններից մեկն է եղել, որ անցել է Սուեզի ջրանցքով։ Այդ պատմական պահը հավերժացնելու համար նավ է գործուղվել նաև Հովհաննես Այվազովսկին՝ ջրանցքն անցնող«Կոցեբուն» և մնացած նավերը նկարելու համար, որոնք նավարկում էին դեպի Եգիպտոս։ Մասնագետները՝ հղում կատարելով պատմական տվյալների վրա նշում են, որ նկարիչը նավի անձնակազմին հաճախ է նվիրել իր նկարներից։ Հնարավոր է, որ խոսքը գնում է նկարների հավաքածուի մասին։

Դունաևը նշել է, որ ծովի հատակից նկարները հանելու գործընթացը սկսվելու է հունիսին և այն կարող է տևել մի քանի ամիս։

Նկարները հայտնաբերվել են մայիսի 11-ին՝ ծովի հատակից շոգենավ բարձրացնելու ժամանակ։ Ընդհանուր հայտնաբերվել է տարբեր նկարիչների շուրջ 10 նկար։ Նկարները ծովի հատակից հանելու գործընթացը կանգնցված է, քանի որ վնասելու հավանականությունը մեծ է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել