Բոլորս էլ տեղյակ ենք, որ ալկոհոլը վնասակար է ուղեղի բջիջների համար։ Սակայն միայն ալկոհոլը չէ, որ վնասակար է ուղեղի համար։ Կան նաև այլ մթերքներ, որոնք դեգրադացնում են մեր ուղեղը։

Ապխտած սնունդ

Երշիկները, պրոշուտոն նույնպես բացասաբար են ազդում ուղեղի վրա։ Խնդիրն այն է, որ նրանք մեծ քանակությամբ նատրիում են պարունակում։ Այն ջրազրկում է կատարում, այդ թվում նաև գլխում։ Մենք ցանկանում ենք խմել, սակայն չենք կարողանում մինչև վերջ հագեցնել մեր օրգանիզմը։ Ջրազրկումը ուղեղի բջիջների համար վտանգավոր հետևանքներ է ունենում։

Քաղցրավենիք

Բուլկիներ, թխվածքներ, փքաբլիթներ. սրանք բոլորը սպանում են մեր ուղեղը։ Հատկապես խանութից գնվածները։ Շաքարի՝ մեծ քանակությամբ օգտագործումը ուղեղում այնպիսի փոփոխությունների պատճառ է դառնում, որոնք սովորաբար առաջանում են կոկաինի և մորֆինի օգտագործման ժամանակ։

Տռանս-ճարպեր

Այս ճարպերից կարելի է գտնել գործարաններում պատրաստված բոլոր սննդամթերքների բաղադրության մեջ։ Այս ճարպերով հարուստ են հատկապես չիպսերը և սուխարիկները։ Տրանս-ճարպերը խոլեստերինի առաջացման հիմնական պատճառն են։ Իսկ խոլեստերինը կարող է դառնալ ինսուլտի պատճառ։

Գազավորված ըմպելիք

Կես լիտր գազավորված ըմպելիքը պարունակում 5 ճաշի գդալ շաքարավազ։ Ինչպես գիտենք շաքարավազը համարվում է մեր ուղեղի  քաղցր «մարդասպանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել