Միջին տարիքի ճգնաժամը անցողիկ ժամանակաշրջան է, որի ժամանակ մարդու մոտ տեղի է ունենում արժեքների գերագնահատում։ Այն սկսվում է մոտավորապես 40 տարեկանից հետո և ունի որոշ հստակ նախանշաններ։

Միջին տարիքի ճգնաժամը փորձությունների և դժվարությունների, չկողմնորոշվածության և կասկածների ժամանակաշրջան է։ Այն կարող է ինչպես վախեցնել, այնպես էլ ստիպել. Որպեսզի արմատապես փոխեք ձեր կյանքը։ Ամեն դեպքում թշնամուն դմքով ճանաչելով կարող եք հաղթահարել այդ դժվար ժամանակաշրջանը։ Գնահատեք ամեն ապրած օրը, մի ընկեք նյութականի ետևից, դա չէ ամենակարևորը։

Այսպես, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ հայտնվել եք միջին տարիքի ճգնաժամի շեմին։

Անհանգստանում եք ձեր առողջության համար

Տարիքի հետ մարդը սկսում է ավելի անհանգստանալ իր առողջության համար և դա բնական երևույթ է։ Միջին տարիքի ճգնաժամի մասին են վկայում խուճապային գրոհները և առողջության հետ կապված մտածմունքները։ Մարդը կարող է խուճամի մեջ ընկենլ որևէ հիվանդությամբ վարակվելու մասին մտածելով, այդ պատճառով հաճախ է դիմում բժշկի օգնությանը։

Իրեն համեմատում է ուրիշների հետ

Միջինը տարիքն այն ժամանակահատվածն է, երբ մարդը հասնում է իր հնարավորությունների գագաթնակետին։ Գիտակցլով այս ամենը նա իր ձեռքբերումները սկսում է համեմատել ընկերների և հարազատների ձեռքբերումների հետ։ Բոլոր մարդկանց շարժիչ ուժը հաջողությունն է, սակայն այդ հաջողությանը մարդիկ հասնում են տարբեր ժամանակներում։ Այդ պատճառով անընդհատ համեմատվելով կարող եք ընկնել դեպրեսիայի մեջ և զգալ միջին տարիքի ճգնաժամի բոլոր նախանշանները։

Մտածում եք ձեր նշանակության մասին

Միջին տարիքի ճգնաժամը մի ժամանակահատված է, երբ մարդիկ սկսում են որոշակի եզրակացություններ անել իրենց ապրած կյանքից, անցյալը համեմատում են ներկայի հետ, գիտակցում է, թե որքանով են իրականացել իր երազանքները և ցանությունները։ 

Դուք գտնվում եք դեպրեսիայի մեջ

Միջին տարիքի ճգնաժամի հիմնական նախանշաններից մեկը դեպրեսիան է։ Արժեքների գերագնահատումը, մշտական մտքերը և մտածմունքները հանգեցնում են այն բանին, որ մարդը կորցնում է իր «ես»-ը։ Դա հանգեցնում է ոչ միայն բարոյական դիսկոմֆորտի, այլ նաև ազդում է գլխուղեղի որոշ գործընթացների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել