Հասուն մարդը պատասխանատու է իր խոսքերի, արարքների, գործողությունների և զգացմունքների համար։ Այսպիսի մարդը կյանքի ցանկացած իրավիճակում պատճառները փնտրում է իր մեջ և ոչ թե ուրիշների։

Հասուն մարդու կյանքի որակը կախված է միայն իրենից և ի տարբերություն ինֆատիլ մարդկանց նա իր արարքների պատասխանատվությունը չի գցում ուրիշների վրա։

Ինքնուրույնություն

Հասունը մարդը տարբերվում է ուրիշների կարծիքները լսելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությամբ։ Ի տարբերություն հասուն մարդկանց՝ ինֆանտիլ մարդիկ ավելի հակված են խուսափել ցանկացած տեսակի արարքից, գործողությունից կամ որոշումներ կայացնելուց և դա շատ ձեռնտու է նրանց . չկա արարք՝ չկա նաև պատասխանատվություն։

Կյանքի տարբեր իրավիճակներից դասեր քաղելու կարողություն

Ցանկացած իրավիճակ հասուն մարդու համար մտածելու և եզրակացություններ անելու առիթ է։ Այսպիսով հասուն մարդը ցանկացած իրավիճակից դասեր է քաղում, այն համարում է շատ լավ փորձ և շարունակում է շարժվել առաջ։

Ինֆանտիլ մարդիկ ուղղակի շարժվում են հոսանքին համընթաց, միևնույն ժամանակ կրկնելով իրենց իսկ սխալները։ Այսպիսի մարդը չի վերլուծում ոչ մի իրավիճակ, այդ թվում նաև բացասական։

Ինքնաբավություն

Հասուն մարդը միայնությունից չի վախենում, նա իր կյանքը մեկ ուրիշով լցնելու կարիք չունի։ Հասուն մարդը շատ հարգալից է վերաբերվում արտաքին աջակցությանը, սակայն բացարձակապես կախված չէ դրանից։

Ի տարբերություն հասուն մարդկանց ինֆանտիլ մարդիկ անընդհատ փորձում են ուրիշներից հավանություն ստանալ և շատ են վախենում քննադատություններից։ Այսպիսի մարդիկ անընդհատ փորձում են լինել այլ մարդկանց շրջապատում, քանի որ տանել չեն կարողանում միայնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել