Պանրի գործածումը կարող է օգնել ինսուլինի հանդեպ կայունության դեմ պայքարին՝ նպաստելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը: Այս մասին հայտնում են Ալբերտի համալսարանի գիտնականները:

Հետազոտության տվյալների համաձայն՝ տարբեր յուղայնության պանիրը կարող է պահպանել արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը և նվազեցնել ինսուլինի հանդեպ ռեզիստենտությունը:

Վեջին տարիներին օրգանիզմի վրա պանրի առողջարար ազդեցության մասին գիտական տվյալներն ավելացել են: Պանիրը տարբերվում է ճարպի մեծ պարունակությամբ, իսկ կենդանական ճարպերով հագեցած մթերքների գործածումը վաղուց արդեն զուգակցվում է սիրտ-անոթային համակարգի առողջության համար սպառնալիքի հետ: Այդուհանդերձ, հետազոտությունները ցույց են տալիս, որ պանիր շատ ուտող մարդկանց շրջանում ամենևին մեծ չէ անոթների և սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը, դրա հետ միաժամանակ նրանք հակված չեն 2-րդ տիպի դիաբետին:

Կանադացի մասնագետները որոշել են ստուգել պանրին վերագրվող հատկությունները և փորձ են անցկացրել կրծողների վրա: 8 շաբաթ կենդանիների մի մասին կերակրել են ճարպով, մյուսին՝ նաև ցածր ու սովորական յուղայնությամբ պանիր են տվել: Պանիր կերած կենդանիների մոտ գրանցվել է ինսուլինի հանդեպ ռեզիստենտության նվազում՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման շնորհիվ:

Նաև պարզվել է, որ այն կենդանիների օրգանիզմում, որոնք միայն ճարպ են կերել ֆոսֆոլիպիդների՝ նորմալ գործառնության համար նյութերի ավելի ցածր մակարդակ է նկատվել: Մինչդեռ պանիր գործածած կրծողների մոտ ֆոսֆոլիպիդների քանակությունն ավելի շատ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել