Դյուրագրգիռ և ամեն բանի վրա բարկացող տարեց մարդիկ, պարզվում է, դրանով իսկ երկարացնում են իրենց կյանքը: Այդ մասին ասված է Psychology and Aging հանդեսում հրապարակված հոդվածում:

59-ից մինչև 93 տարեկան մի խումբ քաղաքացիների նկատմամբ կատարված դիտարկումների ընթացքում պարզվել է, որ նրանք, ովքեր նոր են ոտք դնում ծերության շեմին, բացասական հույզեր ունենալով, իրենք իրենց ստիպում են ավելի ակտիվ կենսակերպ վարել: Դա նաև ամրապնդում է մկանների և սրտի աշխատանքը և «սկսնակ» տարեցներին նվազ նախատրամադրված դարձնում ինֆարկտների և ինսուլտների նկատմամբ:

Սակայն նրանք, ովքեր ութերորդ-իններորդ տասնամյակում չեն փոխել իրենց հայացքները շրջակա աշխարհի նկատմամբ, հակառակ արդյունքն են ստացել, քանի որ զայրույթն այլևս չի հրահրել ֆիզիկական ակտիվություն, այլ միայն առաջացրել է բարձր մակարդակի սթրես, ինչը, ինքնին, ազդել է առողջության վրա:

Ի վերջո հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հաճախ զայրացող պատկառելի տարիքի մարդկանց մոտ, որպես կանոն, ավելի հաճախ, քան մյուսների մոտ, ի հայտ են գալիս բորբոքումներ և քրոնիկական հիվանդություններ, նրանք միջին հաշվով ավելի քիչ են ապրում այն մարդկանց համեմատությամբ, որոնք կարողացել են իրենց մեջ սեր արթնացնել շրջապատող աշխարհի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել