Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը իր Twitter-ում ծաղրել է լուսնային վայրէջքային մոդուլի նախատիպը, որը ներկայացրել է Amazon-ի Blue Origin-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։

Բեզոսի՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու սարքավորումը ստացել է Blue Moon անվանումը։ Մասկը համացանցում հրապարակել է մի լուսանկար, որում Blue Moon-ի փոխարեն գրված է Blue Balls:

«Հեյ, դադարիր վախեցնել, Ջեֆ»,- մակագրել է թվիթը Մասկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել