Ինգուշեթիայում 123 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչ Ապազ Իլիևը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ Իլիևն ունի 8 երեխա, 35 թոռ և ավելի քան 20 ծոռ։ Մամուլի ծառայության տվյալներով՝ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել պոլիօրգանային անբավարարվածությամբ։ Հստակեցվում է, որ նրա վիճակը ծանր էր, և նա կոմայի մեջ է ընկել։

Մահվանից հետո հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ փաստաթղթեր կհավաքեն՝ նրան երկրի ամենատարեց տղամարդ ճանաչելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել