Նորվեգացի զբոսաշրջիկ Բիրգիտա Քալեսթադը մահացել է կատաղությունից շան ձագի կծելուց հետո, որին նա փրկել էր արձակուրդների ընթացքում:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ 24-ամյա աղջիկը մարտին ուղևորվել է Ֆիլիպիններ և փողոցում անօթևան շուն է հայտնաբերել: Բիրգիտան այդ ժամանակ եղել է մոպեդով և որոշել է շան ձագին վերցնել իր հետ:

Կենդանին թեթևակի կծել է աղջկան, բայց նա որոշել է ինքնուրույն մշակել և վարակազերծել վերքը. քերծվածքները շատ փոքր էին եղել:

Աղջկա ինքնազգացողությունը վատացել է միայն երկու ամիս անց, երբ նա արդեն վերադարձել էր տուն: Բիրգիտայի վիճակն աստիճանաբար վատացել է, և նա հոսպիտալացվել է: Ի վերջո բժիշկները հաստատել են, որ տուժողի մոտ կատաղություն են հայտնաբերել:

Ուղևորությունից առաջ զբոսաշրջիկը չի պատվաստվել: Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ Բիրգիտան մահացել է:

Աղջկա ընտանիքը հանդես է եկել Ֆիլիպիններ ուղևորվելուց առաջ կատաղության դեմ պարտադիր պատվաստվելու առաջարկով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել