Բրիսթոլի համալսարանում երջանկության մասին դասախոսություններ կկարդան՝ ինքնասպանությունները կանխելու համար, հաղորդում է The Times-ը։

«Երջանկության դասերը» նախապատրաստել է հոգեբանության պրոֆեսոր Բրյուս Հուդը։ Դասընթացը նախատեսված է 12 շաբաթ, շաբաթական 1 դասախոսությամբ։

Դասախոսության այցելողները 7 օր պետք է պրակտիկ հանձնարարություններ կատարեն և կիսվեն արդյունքներով։

Այսպիսի դասախոսության պատճառն այն է, որ վերջին 3 տարում Բրիսթոլի համալսարանից 10 ուսանող է ինքնասպանություն գործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել