Yerkir.am-ը գրում է.

Բաքուն կոչ է անում Երևանին` կառուցողական բանակցություններ վարել ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի` 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի առթիվ հայտարարությունում. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

 Նշվում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի «ագրեսիայի քաղաքականությունից»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն ընդգծում է, որ անհրաժեշտ է ապահովել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,  բռնագաղթածների վերադարձը իրենց տներ, ինչպես նաև Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

«Դա կդառնա նորմալ դրացիական հարաբերությունների վերականգնման, շարունակական խաղաղության ապահովման և տարածաշրջանում զարգացման հիմք»,-  ասվում է հայտարարությունում և նշվում, որ Ադրբեջանը ցավում է, որ Երևանը հրաժարվում է առարկայական բանակցություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել