Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրուցել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ եղած վերջին զարգացումների, բանակցային գործընթացի, կողմերի փոխանցած մեսիջների և հռետորաբանության փոփոխության, փոխզիջումների և այլ հարցերի վերաբերյալ: Արտգործնախարարի կարծիքով՝ սպառնալիքի լեզվով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու, քանի որ նա վստահ է ՀՀ-ի ու Արցախի կարողությունների վրա՝ պաշտպանելու, պաշտպանվելու:

Անդրադառնալով հրադադարի պահպանմանը՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Ցանկացած ձևաչափ, ցանկացած ձև, որը մեզ հնարավորություն  է տալիս ամրապնդելու էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մենք կյանքի ենք կոչելու, ցանկացած ձևաչափ, որը հնարավոր է իրականացնել՝ գրավոր, բանավոր: Պետք է շարունակենք ձգտել, որ ռիսկերի նվազեցման միջոցով էլ ավելի ամրապնդենք զինադադարի պայմանագիրը, զինադադարի պահպանումը»:

-Շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ: Խոսենք այն թեզի մասին, թե արդյոք  Հայաստանի ժողովո՞ւրդը պետք է թելադրի, թե ինչ բանակցեն կողմերը, բայց դեռ հստակ չի սահմանել՝ ինչպես է պատկերացնում հակամարտության կարգավորումը, որ իշխանությունները կարողանան դրա հիման վրա բանակցել: Կարծես Արցախյան շարժումը, պատերազմը, Արցախի անկախության հռչակումը տվել էին այդ հարցերի պատասխանը: Ի՞նչն է այսօր պակասում, ի՞նչը չի բավարարում բանակցությունների համար:

-Գիտեք, երբ մենք խոսում ենք ժողովրդի կամքի մասին և ժողովրդի որոշիչ ձայնի մասին, լինի Հայաստանում, լինի Լեռնային Ղարաբաղում, խոսքը վերաբերում է շատ պարզ ժողովրդավարական մեխանիզմներին: Մենք ունենք ժողովուրդ, որն ընտրել է իշխանություն, տվել է մանդատ, որի հիման վրա իշխանությունները վերցնում են պատասխանատվություն և ներգրավում են այդ գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում: Դա արտահայտված է կառավարության ծրագրում, այն ստացել է հավանություն՝ ժողովրդի կողմից մանդատ ստացած ԱԺ-ում, և դրա հիման վրա իշխանությունը, կառավարությունն  իրականացնում է այդ գործառույթը: Սա պարզ ժողովրդավարական համակարգի գործիքների կիրառում է: Այսինքն` երբ որ ենթադրում են, և ինձ նման հարցեր են տվել, թե արդյոք հիմա ժողովո՞ւրդը պիտի նստի և բանակցի, դա ուղղակի տրիվիալիզացնում է ամբողջ գործընթացը: Խոսքն այն մասին է, որ գոյություն ունի ժողովրդավարական համակարգ, որը գործում է ըստ ժողովրդավարական կանոնների: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել