Մայիսի 10-ին, ժամը 20:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Հ.Թ., ծնված 1960 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Ղ.Մ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ.Ա.-ին (ծնված 1964 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan March» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել