Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է լոնդոնցիների առաջատար Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին.

«Ես հույս ունեմ, որ նա կմնա «Չելսիում»: Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դժվար է մերժել «Ռեալին»: Այն մեծագույն ակումբ է: Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի ամռանը»,- Գուլիտի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի անունը շրջանառվում է մադրիդյան ակումբ տեղափոխության հետ: Նշվում է, որ կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «սերուցքայինների» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել