«Մենք դեռևս 1988-ին մեզ համար որոշեցինք, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցող, մի հսկա տոտալիտար երկրի դեմ ելած հայ ժո­ղովուրդն ամրագրեց, որ արցախցուն մենակ չի թողնելու և ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղը միանա Հայաստա­նին: Հետո պարզվեց, որ ժողովրդի որոշումը դե յուրե ամրագրելն ու մի­ջազգային հանրությանը մեր կամքը պարտագրելը հեշտ բան չէ՝ մենք «փոքր ածու», ոչ հզոր և ռուս եղբոր կամքից կախյալ ժողովուրդ ու պե­տություն ենք, ուստի բաղձալի նպա­տակին հասնելու երկար ու տանջա­լից ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին մենք մարդկային կորուստներ պետք է ունենայինք, հիասթափության, հուսահատության ու նահանջի պահեր, ոմանք պետք է զղջային, որ մտել ենք մեր ուժերից վեր բեռի տակ, ոմանք անգամ Արցախը պետք է դիտեին մեր զարգացման ճա­նապարհին խոչընդոտ, բայց հանրային հավաքական կամքը «Արցախ-Հայաստան» միասնություն էր հռչակել, և դրանից հրաժարվելն արդեն դավա­ճանություն էր դիտվելու, նահանջողնե­րին պաշտոնանկություն և իշխա­նազրկություն էր սպառնալու, իսկ արցախցի-հայաստանցի անջրպետ ստեղծողները դաժան հալածանքնե­րի էին ենթարկվելու: Եվ անգամ երբ Արցախից Հայաստան ժամանած պաշ­տոնյաներից հայ հասարակությունը երես թեքեց, երբեք արցախցի-հա­յաստանցի հակասությունները շատ չխորացան և չխրախուսվեցին: Նման ցանկացած դրսևորում արմատա­խիլ էր արվում հիմքից, և այդ թշնա­մանքը հրահրողներին հանրային պարսավանքի էին ենթարկում: 2018-ին բաղձալի իշխանափոխությունից հետո արցախցի-հայաստանցի հակասությունների թեման կրկին ասպարեզ է ելել, այս անգամ ՀՀ նոր իշխանությունների թեթև ձեռքով, որը որոշել է նույնացնել ՀՀ նախկին և Արցախի ներկա իշխա­նություններին ու դա­վադրություններ փնտրել արցախյան հողում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել