«Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է և դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վա­ղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին: 

Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կա­րող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵԱՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ և նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբե­րություններից և ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը և նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում: «Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել: Սակայն նկատելի է նաև երևանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կար­ծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար ար­ձագանք կգտնի նաև Մոսկվայում».- ասել է նա: 

Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով Պուտինի այցի հե­տաձգումը միանշանակ որոշ խնդիրների հետևանք էր: Ըստ նրա՝ իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետն արել էր հայտարարություններ, որոնք միանշանակ չէին ընդունվել Մոսկվայում՝ առաջացնելով մտահոգություններ, դրանից վաղ տեղի ունեցածը ևս մտահոգիչ էր, քանի որ ՌԴ-ն համագործակ­ցում էր նախկինների հետ և վստահություն ուներ, որ նախկիննե­րը լիարժեք վերահսկում են իրավիճակը, և իշխանության փո­փոխությանն ուղղված զարգացումներն անակնկալ էին: Սա­կայն, նրա որակմամբ ՀՀ իշխանությունները սկսում են ավելի ադեկվատ քաղաքական հայտարարություններ անել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել