Operativ.am-ը գրում է․

2019 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 17 հազար միգրանտներ եւ փոխստականներ, ավելի քան 440 մարդ զոհվել է կամ անհետ կորել: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 8-ի դրությամբ ծովով Եվրոպա են ժամանել 17 000 միգրանտներ եւ փախստականներ, ինչը 30 տոկոսով պակաս է, քան անցյալ տարվա նույն ժամանահատվածում, երբ ժամանել էր 24 492 մարդ»,-Ժնեւում ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Միգրանտների եւ փախստականների ճնշող մեծ մասն ուղեւորվել է Հունաստան (7839) եւ Իսպանիա (7202): Իտալիան ընդունել է 873 մարդու, իսկ մնացածը մեկնել են Կիպրոս եւ Մալթա:

2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 8-ը ծովում զոհվել կամ անհետ կորել է 443 միգրանտ եւ փախստական: 2018 թվականի նույն ժամանակաշրջանում զոհերի թիվը հասել էր 872-ի:

Տարեսկզբից ծովում զոհվել է ընդհանուր առմամբ 878 միգրանտ եւ փախստական, այդ թվում՝ 106 մարդ ԱՄՆ- Մեքսիկա սահմանին, 74 մարդ՝ Կարիբյան ավազանում, 70 մարդ՝ Աֆրիկյան Եղջյուրի տարածաշրջանում, 54-ը՝ Հյուսիսային Աֆրիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել