Շաքարավազն օգտակար է օրգանիզմի համար: Այն նպաստում է ուրախության հորմոնների արտադրությանը, ինչը շատ կարևոր է հոգեկան առողջության համար: Բացի այդ՝ այն արյան բջիջները հագեցնում է էներգիայով: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք շաքարավազ օգտագործում ենք գրեթե ամեն ինչի հետ: Բժիշկներն առաջարկում են ոչ թե հրաժարվել շաքարավազից, այլ նվազեցնել դրա օգտագործումը:

Տղամարդկանց համար օրական թույլատրելի չափաբաժինը 9 թեյի գդալն է, իսկ կանանց համար` 6-ը:

Պետք է հաշվի առնել նաև, որ թարմ մրգերում, հատապտուղներում ու բանջարեղենում ևս առկա է շաքարավազ:

Ինչ կլինի, եթե դադարենք օգտագործել այն

1. Դուք կսկսեք շատ արագ քաշ կորցնել:

2. Կկարգավորվի մարսողական համակարգի աշխատանքը:

3. Ըստ բժիշկների` շաքարավազը միայն մասնակիորեն է թարմացնում, այսինքն` դուք գրասենյակում մեկ բաժակ քաղցր սուրճից հետո կթարմանաք միայն 10-20 րոպե, սակայն հետո նորից կցանկանաք քնել:

4. Չոր և բորբոքված մաշկը նշան է այն բանի, որ դուք քաղցրակեր եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել