Aysor.am-ը գրում է․

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությունները քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։ 

Բնապահպանության նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում ավելի հաճախակիացել են շրջակա միջավայրի խնդիրներով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները, ինչը լիովին համահունչ է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերություններին։

Նախարար Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ Ֆրանսիական կողմի հետ ունեցած քննարկումների ընթացքին։

Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էլ տեղեկացրել է Ֆրանսիա կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում այդ նախաձեռնության շուրջ բարեկամ պետության պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքները։ Ներկայացվել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների և բնապահպանական պետական կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել է կլիմայական ֆինանսավորման մեխանիզմի ներդրման՝ Հայաստանի առաջարկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել