Ճապոնիայում մաքուր ոսկուց և ավելի սովորական պղնձանիկելային համաձուլվածքից հուշադրամներ կհատեն Նարուհիտո նոր կայսեր գահակալության պատվին: Այդ մասին մայիսի 10-ին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

Հատվելու է 10 հազար իեն (մոտավորապես 91 դոլար) արժողությամբ 50 հազար ոսկեդրամ: Դրանցից յուրաքանչյուրի պատրաստման համար կօգտագործվի 20 գրամ թանկարժեք մետաղ: Մի կողմից դրանք զարդարված կլինեն փյունիկի պատկերով, որը խորհրդանշում է կայսերական գահատոհմը, իսկ մյուս կողմից՝ քրիզանթեմի ծաղկով, ճապոնական միապետների ընտանիքի զինանշանով:

Ոսկե դրամանիշները կվաճառվեն 140555 իեն (1,3 հազար դոլարից փոքր-ինչ պակաս) գնով: Բայց, ինչպես ենթադրվում է, ժամանակի ընթացքում այդ հուշանվերների արժեքը կմեծանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել