Այսօր քաղաքացի Արթուր Դանիելյանը կյանքում առաջին անգամ դատի է տվել: Նա հայց է ներկայացրել քաղաքացի Նիկոլ Փաշինյանի դեմ:

Շատերդ կասեք` իմաստը ո՞րն ա՝ հաշվի առնելով այն, որ հիմա մարդասպաններին բանտից ազատում են, քայլառաստ լինելն առհասարակ ինդուլգենցիա է դարձել, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են սիստեմատիկ հետապնդումների, ինչին իրավապահները անհաղորդ են:

Ասեմ՝ ես պատրանքներ չունեմ: Թեպետ մեր հայցադիմումը լիովին հիմնավորված է, ես խիստ կասկածում եմ, որ այն կընդունվի, էլ չեմ ասում՝ բավարարվի: Չէ, խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ, անկախ նրանից, թե որքան անիրատեսական է էս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել:

Ես չգիտեմ՝ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինեն օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա: Նիկոլ Փաշինյանը և դեբիլիզմի 50 երանգները ներկայացնող իր շրջապատը միայն էս դրվագով պիտի պատժվեն` ոչ միայն բազմաթիվ կարգեր խախտելով օրենք ընդունել տալու համար, այլ ինձ անձամբ վիրավորելու համար: Քաղաքացին ես եմ, ոչ թե իր տհաս, ստրկամիտ, աբիժնիկների կույտը: Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ, ու տեսնենք՝ ինչ կլինի վերջում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել