Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 11-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացնելու է Եվրո-2020 առաջնության խմբային փուլի կարևորագույն հանդիպումներից մեկը՝ Հունաստանի հավաքականի դեմ։

Կարևորելով Հունաստանի դեմ արտագնա վճռորոշ խաղը՝ FAF-ը մեկնում է դեպի Աթենք աննախադեպ թվաքականակով, ինչպես ցամաքային՝ ավտոբուսի, այնպես էլ ինքնաթիռի տարբերակով։

Ավտոբուսային ուղևորությունը կընթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա-Հունաստան, իսկ ինքնաթիռով՝ Երևան-Աթենք-Երևան ուղիղ չվերթով։ Ավտոբուսային ուղևորության ընթացքում կլինի նաև ծովափնյա հանգիստ Հունաստանի լավագույն կղզիներից մեկում՝ Զակինտոսում։

Հունաստանում ազգային ընտրանուն աջակցելու համար միանալու են նաև արտերկրից մեծ թվով ՖԱՖ-ականներ և հայ երկրպագուներ։ Կկազմակերպվի նաև միասնական քայլարշավ դեպի մարզադաշտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել