ԱՄՆ-ն ստեղծել և հասցրել է կիրառել նոր հրթիռ, որի գոյությունը գաղտնի է պահվել։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։

Նոր հրթիռը ստացել է R9X անվանումը։ Այն մոդիֆիկացված Hellfire հրթիռն է։ Նորույթն ունի իներտ մարտագլխիկ, որը պայթում է՝ շուրջ 100 ֆունտ (45 կգ) մետաղե սայր արտանետելով։

Այսպիսով՝ R9X-ի օգնությամբ կարելի է խոցել թիրախը՝ առանց մերձակայքում գտնվող մարդկանց և գույքը վնասելու։

R9X-ի երկրորդ տարբերակը վեց սայրից բաղկացած օղակ է կրում և դրանք կրակում բախումից վայրկյաններ առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել