Բոլորովին վերջերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է նոր տիտղոս շնորհել իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին: Նա արժանացել է «թագավորի ավագ քույր» կոչմանը: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթը:

Թագավորական պալատի հայտարարության մեջ ասված է, որ նման քայլով միապետը ցանկանում է շնորհակալություն հայտնել արքայադստերը, որի հետ նրանք միասին են վերապրել ինչպես դժվարին, այնպես էլ երջանիկ ժամանակները, և նշել նրա վաստակն այն «բազմաթիվ աշխատանքներում», որոնք իրականացվել են կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության բարեփոխումների և հասարակական կարևորություն ունեցող այլ նախագծերի շրջանակներում:

Նաև նրան հանձնվել է «Ռատտանապոռն» ամենաբարձր կարգի մեդալը: Արքայադուստրն ինքը, իր հերթին, դիմել է Instagram-ի իր բաժանորդներին և պարզաբանել, որ նոր տիտղոսն իրեն ոչ մի արտոնություն չի տալիս և չի խոսում իրեն որևիցե պետական պաշտոնում նշանակելու մասին:

Նա ընդգծել է, որ եթե դա այդպես լիներ, ապա իր համար խնդիրներ կառաջանային: Եվ նման հայտարարությունների համար Ռատանան պատճառ ուներ. չէ որ փետրվարին Թաիլանդի Ազգի պաշտպանության կուսակցությունը՝ «Թայերի համար» քաղաքական միավորման ճյուղավորումը, երկրի վարչապետի պաշտոնի համար առաջադրել էր նրա թեկնածությունը: Նույն օրվա երեկոյան թագավորը անտեղի է համարել նման ազգակցությունը իշխանության մեջ և գործնականում արգելել է քրոջ նշանակումը: Մինչև մարտի 7-ը լուծարվել է նաև բուն քաղաքական միավորումը, որն առաջադրել էր թեկնածությունը, հաղորդել է Life-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել