Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթը Դատախազության 2018թ. գործունեության հաղորդման ժամանակ չէր վերաբերում քննարկվող զեկույցին։ Պատգամավորը նշեց, թե իշխող խմբակցություններից իրենց մեղադրել են մի քանի մեղքերի մեջ, ինչին էլ անդրադառնում է։

Ասաց, թե իրենց ասում են, որ ԼՀԿ-ն դեմ է, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան կամ թե կողմ են սուպերվարչապետական համակարգին, քանի որ հորդորում են՝ վարչապետը զբաղվի քաղաքապետի աշխատանքով և այլն։

«Սիրելինե՛րս, մենք կողմ չենք սուպերվարչապետական համակարգին, ուղղակի երբ խոսում ենք քաղաքապետի կատարած թերացումների մասին և մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած  Երևանի ավագանու ընտրություններից, դրանք ընտրություններ չէին։ Այո՛, քաղաքապետի ընտրությունները չեն եղել դասական ընտրություններ, դրանք եղել են հեղափոխությանը վստահություն տալու ընտրություններ, և եթե մենք ասում ենք, որ պարոն վարչապետն է պատասխանատու Հայկ Մարությանի թերացումների համար, ասում ենք նրա համար, որ քարոզարշավը գլխավորել է այդ պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանն օր օրի շարունակում է դրժել իր տված խստումները»,-ասաց նա։

Պատգամավորը նախ անդրադարձավ աշխատավարձերի բարձրացմանը և ասաց, որ պետք են բարձր որակի կադրեր պետական համակարգում, ովքեր պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Բայց, ըստ նրա, չի կարող լինել ավելի բարձր, քան ԱԺ նախագահն է ստանում, կամ հավասար, ինչքան վարչապետի աշխատավարձն է։ Նա նշեց, որ թաղապետերը չեն կարող ստանալ Աժ նախագահին հավասար աշխատավարձ։ «Եվ, այո, չեն ստանալու, և մեր երեք հոգանոց ֆրակցիան կարողացավ այնպես անել, որ այս հարցը բարձրացնի, և այս խայտառակ նախագիծը դուրս գա»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել