Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց արդեն իսկ քննարկված օրենքի նախագծերը։ 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 92 կողմ քվեարկությամբ։ 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 101 կողմ, 0 դեմ և 1 քվեարկությամբ։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 67 կողմ 10 դեմ և 21 ձեռնպահ քվեարկությամբ։ Նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը տոնացույցում նշել որպես Հայ կինոյի օր։ Նշենք, որ Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել