«Հիշո՞ւմ եք, որ դեկտեմբերի 5-ից 44 օր ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող լրատվական կայքի խմբագիր Մհեր Եղիազարյանը, այդպես էլ չդադարեցնելով նախապես հայտարարած հացադուլը, բանտում կնքեց իր մահկանացուն:

Մնում էր միայն հուսալ, որ հացադուլ հայտարարած խմբագրի մահը վերջապես սթափեցնող ազդակ կդառնար իշխանություններին՝ մտածելու նման քաղաքականության անդառնալի հետևանքների ու խիստ անհեռանկարային լինելու մասին:

Սակայն, մինչև եվրոպաներում խոսում են դեմոկրատիայի, արևմտյան արժեքներին հավատարիմ լինելու մասին, պարզվում է՝ այսօր ամեն ժամ մեծ է վտանգը, որ պատմությունը կարող է կրկնվել:

Խոսքն ապրիլի 15-ից հացադուլ և ապրիլի 25-ից ջրադուլ հայտարարած Արկադի Պապյանի մասին է»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել