Operativ.am-ը գրում է.

BBC-ի հաղորդավարը 
աշխատանքից ազատվել է Twitter-ում տեղադրած լուսանկարի պատճառով, որում 
զույգը բռնել է հագուստով շիմպանզեի ձեռքերը, իսկ դրա տակ գրառում է․ 
«թագավորական նորածինը լքել է ծննդատունը»։ Հաղորդավարն ինքը այդ արարքը 
«հիմարություն» է անվանել։

61-ամյա Բեյքերի թվիթը, որի պատճառով նա կորցրել է աշխատանքը, այժմ հեռացված է, սակայն այն բավական մեծ արձագանք է ստացել։

Բեյքերին
մեղադրել են, որ նա ծաղրում է Սասեքյան հերցոգուհի Մեգանի ռասայական 
պատկանելությունը։ Արքայազն Հարիի կինը անցյալ տարի դարձել է պատմության 
մեջ բրիտանական թագավորական դինաստիայի առաջին անդանը, որը խառը արյուն ունի։

Բեյքերի թվիթը «լուրջ սխալ էր», իրավիճակը մեկնաբանել է BBC-ի ներկայացուցիչը։

Սոցցանցի օգտատերերը Բեյքերի գրառումը վիրավորական են համարել եւ 
քննադատել են նրան, որից հետո նա գրել է․ «Ներեցեք, որ շքեղ հագուստով 
փոքրիկի լուսանկարը այդպիսի աձագանք է գտել։ Նույնիսկ մտքովս չի անցել, որ 
գրառումը կարելի է մեկնաբանել որպես ռասիստական, քանի որ իմ ուղեղը դրանով 
վարակված չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել