Facebook սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը՝ Քրիս Հյուզը, մեղադրել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին, հանուն հավանումների անվտանգության և էթիկայի զոհաբերության համար: Նա այս մասին գրել է The New York Times թերթի իր սյունակում:

Սոցցանցի համահիմնադիրը, որ 2012 թվականին Facebook-ի իր բաժնեմասը ամբողջությամբ վաճառել է, թվարկել է սխալները, որոնք նրա կարծիքով թույլ է տալիս Ցուկերբերգը: Դրանցից են գաղտնիության թույլ քաղաքականությունը, «ռուս հաքերներին» տրվող դանդաղ հակահարվածը, բռնությունների և կեղծ լուրերի տարածումը:

Բացի այդ՝ Հյուզը քննադատել է Ցուկերբերգին «ավելի ու ավելի մեր ուշադրությունը և ժամանակը գրավելու անհագ ցանկության մեջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել