Աստղային մայրիկը, որ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո վերականգնել է իր նախկին ազգանունը, դարձյալ հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ։

Հայտնի է, որ Հոլիվուդի աստղերը հիմնականում աջակցում էին Փիթին նրա նախկին կնոջ բարդ բնավորության պատճառով։

Radar Online-ի տեղեկացմամբ՝ այս անգամ Ջոլիից խիստ նեղացել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը․ պատճառը երգչուհու մասին կենսագրական ֆիլմում խաղալուց հրաժարվելն է։ Սելին Դիոնը ծրագրել է իր մասին երաժշտական ֆիլմ նկարահանել և հույս է ունեցել, որ Ջոլին կխաղա գլխավոր դերում, մինչդեռ Հոլիվուդի սեքս-խորհրդանիշը մերժել է ընկերուհուն՝ պատճառաբանելով, որ շատ զբաղված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել