Նկատե՞լ եք, որ կանայք ցուրտն ավելի շուտ են զգում, քան տղամարդիկ։ Ինչո՞ւ են կանայք այդքան շուտ սառչում։ Պարզվում է, որ այն ունի իր ֆիզիոլոգիական պատճառը։ Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք այդպես արձագանքում ջերմաստիճանի փոփոխությանը։

Կանանց ձեռքերն ավելի սառն են, քան տղամարդկանցը

Կանանց ձեռքերը 3 աստիճանով ավելի սառն են, քան տղամարդկանց ձեռքերը։ Դա գիտնականների կողմից պարզվել էր դեռևս 1998 թվականին, ուղղակի կանանց օրգանիզմը ջերմության մեծ մասն ուղղում է ներքին օրգանները տաքացնելուն, իսկ ահա ձեռքերը և ոտքերը նրա համար երկրորդական են, այդ պատճառով ջերմաստիճանի չնչին տատանման ժամանակ նրանք միանգամից դառնում են «սառույց»։

Կանայք ավելի շատ ճարպ ունեն, քան տղամարդիկ

Թեև շատերը կարծում են, որ ճարպը ջերմացնում է, այնուամենայնիվ, դա այդպես չէ։ Ջերմության արտադրության համար պատասխանատու են մկանները, որը տղամարդկանց մոտ ավելի շատ է, այդ պատճառով տղամարդիկ միշտ ավելի տաք են, քան կանայք։

Մեղավորը հորմոններն են

Կանանց թույլ ցրտադիմացկունության ևս մեկ պատճառ է հորմոնների մակարդակի տատանումը։ Պորտսմուտի համալսարանի գիտնականների խոսքերի համաձայն՝ էստրոգենի մակարդակն ազդում է անոթների ցրտադիմացկունության վրա։ Որքան շատ է արյան մեջ էստրոգենի մակարդակը, այնքան ավելի արագ է սառչում կինը։

Դանդաղ նյութափոխանակություն

Կանանց մոտ նյութափոխանակությունը 23%-ով դանդաղ է ընթանում։ Էներգայի և ջերմության հիմնական աղբյուրը սնունդն է։ Որքան դանդաղ է մարսվում սնունդը, այնքան ավելի շատ է սառչում մարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել