Pastinfo.am-ը գրում է.

Ռուսաստանի ԴԱԾ-ն Մոսկվայում ձերբակալել է 56 անձի՝ միգրանտների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Բացահայտված է  սարքավորումներով, կնիքներով և բլանկերի նմուշներով 11 «լաբորատորիաներ»:

Նշվում է, որ խմբավորման մեջ կային Միջին ասիացիներ: Նախնական տվյալների համաձայն, նրանք ապօրինի միգրացիայի կազմակերպման նպատակով ստեղծել են կեղծ փաստաթղթերի, բլանկերի և կնիքների զանգվածային պատրաստման ցանցային կառուցվածք:

Օտարերկրացիների անձնագրերում համապատասխան գումարի դիմաց կատարվել են Ռուսաստանում գտնվելու համար անհրաժեշտ բոլոր նշումները, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստվել են կեղծ ազգային անձնագրեր, միգրացիոն քարտեր և այլ փաստաթղթեր:

Մոսկվայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործեր է հարուցել: 25 հասցեներումում անցկացվել են խուզարկումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել